Կասեցուել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի<br /> մաքսանենգ ներկրման փորձը<br />


Կասեցուել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի
մաքսանենգ ներկրման փորձը

  • 23-01-2010 18:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմինների կողմից իրականացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում յունվարի 22-ին կասեցուել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի Հայաստանի Հանրապետութիւն մաքսանենգ ներկրման փորձը: Ըստ ծառայութեան մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրութեան, Երեւան քաղաքի բնակիչ Արկադի Էդուարդի Պետրոսեանի կողմից ստացուած բեռի բամբակեայ մանրաթելերի կծիկների երկու պարկերում յայտնաբերուել են չյայտարարագրուած երկու պոլիէթիլենային տոպրակների մէջ փաթեթավորված 3,014 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնց արժէքը կազմել է մօտ 25 միլիոն դրամ: Փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչութիւնը:
  -   Հասարակութիւն