Եգիպտոսում տպագրված քարտեզը խիստ բողոք է առաջացրել<br /> Բաքւում<br />


Եգիպտոսում տպագրված քարտեզը խիստ բողոք է առաջացրել
Բաքւում

  • 22-01-2010 18:00:00   |   |  Հասարակութիւն
ԲԱՔՈՒ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանի տեղեկացմամբ, դեսպանատունը բողոքագիր է յղել Եգիպտոսի Արտաքին նախարարութեանը, որովհետեւ եգիպտական լրատուական գործակալութիւններից մէկը իր գործածած քարտեզի վրայ Ղարաբաղն ու Նախիջեւանը ներառել է Հայաստանի սահմանների մէջ: Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզը», բողոքագրից օրինակներ են ուղարկուել նաեւ Եգիպտոսի տեղեկատուական, հաղորդակցութեան եւ արհեստագիտության նախարարութիւններին: Քարտեզը հրապարակուած է համացանցային moheet.com կայքէջում:
  -   Հասարակութիւն