Վարուժան Միրզայանն արժանացել է ամերիկեան սկաուտների<br /> գլխաւոր մրցանակին<br />


Վարուժան Միրզայանն արժանացել է ամերիկեան սկաուտների
գլխաւոր մրցանակին

  • 22-01-2010 18:00:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԳԼԵՆԴԷԼ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Ամերիկայի «Արարատ» մասնաճիւղի հիմնադիր անդամներից մէկը` Վարուժան Միրզայանը Ամերիկայի սկաուտների գլխաւոր «Ոսկէ կուղբ 2009» մրցանակը կստանայ յունվարի 28-ին կայանալիք յատուկ հանդիսութեան ժամանակ: Ինչպէս հաղորդում է «Ասպարէզը», անցած 30 տարիների ընթացքում Վարուժան Միրզայանը մեծ ներդրում է ունեցել ՀՄԸՄ-ի զարգացման գործում: Նա նաեւ համակարգչային յատուկ ծրագրերի հեղինակ է: Թերթից տեղեկանում ենք նաեւ, որ պարգեւատրման արարողութիւնը կայանալու է «Լա Քանիատա Քաունթրի» ակումբում:
  -   Հասարակութիւն