Հայաստանի ԿԳՆ-ն յայտարարում է մրցոյթներ միջպետական<br /> համաձայնագրերի շրջանակում<br />


Հայաստանի ԿԳՆ-ն յայտարարում է մրցոյթներ միջպետական
համաձայնագրերի շրջանակում

  • 22-01-2010 13:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը միջպետական համաձայնագրերի շրջանակում յայտարարում է մրցոյթներ 2010-2011 ուսումնական տարում օտարերկրեայ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում կրթութիւն ստանալու համար: - Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում կրթութիւն ստանալու 6 լրիւ կրթաթոշակ: - Բուլղարիայի Հանրապետութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում բուհական կրթութեան 4 կրթաթոշակ: - Ռումինիայի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում բուհական կրթութեան 5 եւ յետբուհական` 3 կրթաթոշակ: Մրցոյթների պայմաններին եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանօթանալ ՀՀ ԿԳՆ-ի պաշտօնական կայքում/www.edu.am/, իսկ հաւելեալ տեղեկութիւնների համար դիմել նախարարութեան միջազգային համագործակցութեան եւ սփիւռքի վարչութիւն (ք.Երեւան Կառավարութեան 3 շէնք,VI-րդ հարկ, 619 սենեակ, հեռ. 56-23-64)
  -   Հասարակութիւն