ԱՄՆ-ում բնակուող մի խումբ մտաւորականներ յուսով են, որ
հնարաւոր կլինի կանխել Հայաստանում ու սփիւռքում յուսալքութեան
նոր ալիքի գոյացումը
21-01-2010 19:18:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում բնակուող մի խումբ
մտաւորականներ նամակ են յղել Հայաստանի ղեկավարներին եւ
լրատվամիջոցներին, որում մտահոգութիվւն են յայտնել Հայաստանի
պետական կամերային նվագախմբում ստեղծուած անառողջ իրավիճակի
վերաբերեալ: Նամակում, մասնաւորապէս, ասուած է.
«Վերջին օրերին համառ լուրեր են տարածւում Հայաստանի պետական
կամերային նվագախմբում առկայ անառողջ մթնոլորտի եւ զուտ մարդկային
յարաբերութիւնների մասին: Ըստ այդ տեղեկութիւնների, միջազգային
համարում ունեցող հայաստանեան հերթական նուագախումբը յայտնուել է
պառակտման եզրին: Այս անգամ անարդար թշնամանքի թիրախ է ընտրուել
մաեստրո Արամ Ղարաբէկեանը:
Այժմ մենք չենք ցանկանում անդրադառնալ մանրամասներին, վստահ
լինելով, որ դուք տեղեակ եք դրանց: Մինչդեռ բուն երեւոյթը չենք
կարող շրջանցել:
Հայաստանի եւ արտերկրի երաժշտասերներին մաեստրո Արամ
Ղարաբէկեանը յայտնի է բարձր պրոֆեսիոնալիզմով, իր աշխատանքային
անմնացորդ նուիրումով եւ անշահախնդրությամբ: Իրականութիւն, որը չեն
հերքում անգամ իր չարակամները: Միեւնոյն ժամանակ գիտակցում ենք,
որ խստապահանջությունը` առաջին հերթին իր անձի եւ իր ղեկավարած
նուագախմբի նկատմամբ, կարող էր դառնալ ընդվզման առիթ, յատկապէս այդ
նոյն արժէքները չկրող եւ պատասխանատւութեան նուազ զգացումով օժտուած
որոշ անձանց մօտ:
Գիտակցելով, որ այս հարցը հանրապետութեան ամենաբարձր
ատեանների առաջնահերթ հոգածության խնդիրներից չէ, այնուամենայնիւ
կցանկանանք ձեր ուշադրութիւնը հրաւիրել` հաւատալով, որ դրանով
հնարաւոր կլինի կանխել Հայաստանում ու սփիւռքում յուսալքութեան
նոր ալիքի գոյացումը»: