Կքննարկուէն ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցութեան հարցեր


Կքննարկուէն ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցութեան հարցեր

  • 01-04-2011 18:00:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը ապրիլի 2-ից 5-ը հայկական պատուիրակութեան կազմում գտնուելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Նիստում քննարկուելու էն KfW բանկի կողմից ֆինանսաւորուող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցութեան հարցերը: Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, պատուիրակութիւնը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի Տնտեսական համագործակցութեան նախարարութիւնում:
  -   Տնտեսութիւն