Ամերիկացի կոնգրեսականը դատապարտուել է 5-օրեայ բանտարկութեան<br />


Ամերիկացի կոնգրեսականը դատապարտուել է 5-օրեայ բանտարկութեան

  • 09-12-2008 16:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Վիտո Ֆոսելլան դատապարտուել է 5-օրեայ բանտարկութեան: Այս վճիռն արձակել է Ալեքսանդրիա քաղաքի (Վիրջինիայի նահանգ) օկրուգային դատարանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նյու Եորքի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ֆոսելլան իր պատժաժամկետն ստացել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Այս տարուայ մայիսի 1-ին նման վիճակում նա սլացել է կարմիր լոյսի տակ, ինչի համար էլ ձերբակալուել է ոստիկանի կողմից: Նրա արեան մէջ ալկոհոլի մակարդակը, կարգուկանոնի պահապանների տուեալներով, գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Ֆոսելլայի փաստաբանները, սակայն, արդէն յայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
  -   Միջազգային