Յունուար-հոկտեմբերին նախորդ տարուայ 10 ամիսների համեմատ<br /> Հայաստանում շինարարութեան ծաւալը 6,9%-ով աճել է<br />


Յունուար-հոկտեմբերին նախորդ տարուայ 10 ամիսների համեմատ
Հայաստանում շինարարութեան ծաւալը 6,9%-ով աճել է

  • 02-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին Հայաստանում իրականացուել է 685 մլրդ 105,5 մլն դրամի (աւելի քան 2 մլրդ 239,9 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ թւում` շինարարութեան ծաւալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 622 մլրդ 38,1 մլն դրամ: 2007թ.-ի յունուար-հոկտեմբերի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 6,9%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 13,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 6,9%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,1%-ը` համայնքների միջոցների, 0,6%-ը` Համաշխարհային բանկի վարկային, 1,6%-ը` մարդասիրական օգնութեան, 17%-ը` մասնաւոր կազմակերպութիւնների, 73,8%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն