Մարտի 28-ից ապրիլի 1-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 78.4 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 75.3 մլն ԱՄՆ դոլար


Մարտի 28-ից ապրիլի 1-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 78.4 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 75.3 մլն ԱՄՆ դոլար

  • 01-04-2011 16:25:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 28-ից ապրիլի 1-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 78 մլն 357 հազար 731 ԱՄՆ դոլար` 368.01 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 75 մլն 267 հազար 848 ԱՄՆ դոլար` 369.14 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 3 մլն 50 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 370.17 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 13 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 369.37 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մարտի 21-ից 27-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 19.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 36.1 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն