«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում ապրիլի 1-ին իրականացուել է 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
01-04-2011 16:14:29 | Հայաստան | Տնտեսութիւն
Ապրիլի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում իրականացուել է 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած փոխարժէքով: Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, փակման գինը կազմել է 370 դրամ: