«Ջիէնսի-ալֆայ»-ի IP/MPLS ցանցը այժմ հասանելի է Հայաստանի եւս 12 քաղաքների համար


«Ջիէնսի-ալֆայ»-ի IP/MPLS ցանցը այժմ հասանելի է Հայաստանի եւս 12 քաղաքների համար

  • 01-04-2011 14:14:25   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
«Ջիէնսի-ալֆայ» Փբը-ի համապետական ծածկոյթի 10 Գբ/վ թողունակութեամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի եւս 12 քաղաքներում (Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Չարենցաւան, Հրազդան, Սեւան, Եղէգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան, Դիլիջան): Վերոնշեալ բնակավայրերում շահագործման էն յանձնուել ընկերութեան ցանցային հանգոյցները, որոնք յագեցուած էն ամերիկեան Juniper Networks արտադրութեան գերժամանակակից սարքաւորումներով, ինչը հնարաւորութիւն է ընձեռում «Ջիէնսի-ալֆայ»-ի այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիութեան, տուեալների հաղորդման, վիրտուալ մասնաւոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայութիւններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայութիւն մատուցողներին եւ կորպորատիւ յաճախորդներին: Ներկայումս ընկերութեան ցանցին միացուած մարզերի եւ քաղաքների ամբողջական ցանկը հետեւեալն է. Երեւան, Կոտայք (Աբովեան, Նոր Հաճըն, Չարենցաւան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղէգնաձոր), Սիւնիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գիւմրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանաւան, Ալաւերդի, Տաշիր), Տաւուշ (Բագրատաշեն, Դիլիջան), Արմավիր (Արմավիր), Գեղարքունիք (Սեւան): Ցանցի ընդարձակմանն ուղղուած ներդրումները, շինարարական եւ տեխնիկական աշխատանքները շարունակւում էն, եւ առաջիկայ 6 ամիսների ընթացքում 3 մարզերի եւս 5 քաղաքներ կմիացուէն «Ջիէնսի-ալֆայ»-ի ցանցին: Այդ քաղաքների թուին էն պատկանում Էջմիածինը, Իջեւանը, Նոյեմբերեանը, Գաւառը եւ Մարտունին: Ընկերութեան այս ծրագրի իրականացումը մեծապէս կը նպաստի Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպութիւնների ու բնակչութեան համար տեղեկատուական ռեսուրսների հասանելիութեան աճին, ինչպէս նաեւ ընկերութեան կողմից տրամադրուող նորագոյն ցանցային տեխնոլոգիաների ծառայութիւնների հասանելիութեանը Հհ-ում: Տեղեկութիւն «Ջիէնսի-ալֆայ» ՓԲԸ -ի մասին «Ջիէնսի-ալֆայ» փակ բաժնետիրական ընկերութիւնը հիմնադրուել է 2007 թ.-ին եւ հանդիսանում է միջազգային եւ հանրապետական նշանակութեան տրանսմիսիոն, տուեալների փոխանցման եւ Ինտերնետ ծառայութիւնների առաջատարը Հայաստանում: Ընկերութեան հիմնական առաքելութիւնն է կառուցել օպերատորական դասի եւ հանրապետական ծածկոյթ ապահովող SDH (հիմնուած Cisco Systems սարքաւորումների վրայ) եւ IP/MPLS (Juniper Networks ցանցային միջուկով) տեխնոլոգիաներով յագեցած օպտիկամանրաթելային հիմնացանց, որը բաւարարում է միջազգային օպերատորների, հայաստանեան լարային եւ շարժական կապի օպերատորների, Ինտերնետ ծառայութիւններ մատուցողների, խոշոր միջազգային կազմակերպութիւնների եւ մասնաւոր ընկերութիւնների, ինչպէս նաեւ բանկերի տուեալների հաղորդման ու գերարագ Ինտերնետ ծառայութիւնների պահանջմունքները:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ