ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ 20 ՀՐԹԻՌ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ<br /> ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ 20 ՀՐԹԻՌ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ
ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

  • 05-11-2008 15:43:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատուածից պաղեստինցի զինյալները նոյեմբերի 5-ի առաւօտեան 20-ից աւելի հրթիռ են արձակել Իսրայելի հարաւի ուղղութեամբ` ի պատասխան Գազայում իրականացուած ռազմական գործողութեան: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է Իսրայելի պաշտպանութեան բանակի մամլոյ ծառայութեան աշխատակիցը: Զոհերի եւ աւերածութիւնների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդւում: Գիշերը իսրայելական բանակը առաջին անգամ հրադադարի ընթացքում մտել է Գազայի հատուած այն թունելը ոչնչացնելու համար, որը, ինչպէս կարծում են իսրայելցիները, կարող է օգտագործուել մասշտաբային դիվերսիայի կազմակերպման դէպքում: Փոխհրաձգության եւ օդուժի հասցրած հարուածի հետեւանքով զոհուել են պաղեստինցի հինգ գրոհայիններ: Իսրայելական կողմից վիրաւորուել է երեք զինվոր: Ներկայ դրութեամբ գործողութիւնն աւարտուած է: Զինվորականները յայտարարում են, որ այն «կէտային» բնոյթ է ունեցել եւ ուղղուած չի եղել հրադադարի տապալմանը:
  -   Միջազգային