ՍԻՐԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՄԷՋ<br />


ՍԻՐԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՄԷՋ

  • 28-10-2008 18:37:00   |   |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլիմը յայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ-ի կողմից ենթարկուել է «ահաբեկչական յարձակման»: Նախարարի այս կտրական յայտարարութեյան համար առիթ է դարձել երկրի արեւելքում` իրաքեան սահմանից ոչ հեռու, տեղի ունեցած միջադէպը: Ինչպէս կիրակի հաղորդել են Սիրիայի պետական ԶԼՄ-ները, ամերիկեան զորքերը պետութեան տարածքում յատուկ գործողութիւն են իրականացրել, որի հետեւանքով ութ խաղաղ բնակիչներ զոհուել են եւ 11-ը վիրաւորուել: Զոհվածների թւում կան երեք երեխաներ: Ըստ ԱՄՆ-ի ներկայացուցիչների, Սիրիայի տարածքում ամերիկեան զինծառայողների օպերացիայի թիրախը եղել է «Ալ Ղաիդայի» անդամը, որն զբաղւում էր արտասահմանեան գրոհայինների Իրաք փոխադրմամբ:
  -   Միջազգային