ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՈՒԵԼ Է ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ՋՈՒԹԱԿԸ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՈՒԵԼ Է ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ՋՈՒԹԱԿԸ

  • 22-10-2008 18:30:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Հանովեր քաղաքի մօտակայ Բեննիգսենի կալվածքից գողացուել է 3 միլիոն եւրօ արժողութեամբ Ստրադիվարիուսի ջութակը: Գործիքը պահւում էր երաժիշտ եւ ջութակահար Ռոդերիկ ֆոն Բեննիգսենի տոհմական ամրոցում: Ըստ ոստիկանութեան տուեալների, ջութակը գողացուել է դեռ ուրբաթ օրը, չնայած այն բանին, որ ամրոցը շրջապատուած է պարսպով եւ ջրով լցուած բերդախրամով: Գողերը տարել են նաեւ մի ջութակ եւս, տոհմական շքանշաններ, նկար եւ արծաթէ մոմակալներ:
  -   Միջազգային