ԻՍՊԱՆԻԱՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ<br />


ԻՍՊԱՆԻԱՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

  • 22-10-2008 18:27:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիան չի պաշտպանում Կոսովոյի օտարումը Սերբիայից եւ դա համարում միջազգային իրաւունքի խախտում: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Իսպանիայի ԱԳՆ արտաքին գործերի գծով պետքարտուղար Անխել Լոսադան: Դիվանագէտն ընդգծել է, որ Իսպանիայի դիրքորոշումը Կոսովոյի առնչութեամբ կախուած չէ այն երկրների թուից, որ յայտարարել են նրա անկախութեան ճանաչման մասին: Լոսադան յիշեցրել է, որ առայժմ ՄԱԿ-ի 199 անդամներից միայն 51 երկիր է ճանաչել Կոսովոն: «Դա վկայում է, որ մենք ամէնեւին մէնակ չենք մեր որոշման մէջ»,- յայտարարել է դիւանագէտը` աւելացնելով, որ սերբական երկրամասի կարգավիճակը պէտք է լուծուի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում:
  -   Միջազգային