ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՀԵՂԵՂՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԵԼ Է 100 ՀԱԶԱՐԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՄԱՐԴ<br />


ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՀԵՂԵՂՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԵԼ Է 100 ՀԱԶԱՐԻՑ ԱՒԵԼԻ
ՄԱՐԴ

  • 22-10-2008 18:26:00   |   |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւելի քան 100 հազար մարդ է տուժել Մեքսիկայի հարաւ-արեւելյան Տաբասկո նահանգում Ուսումասինտա գետի ափերից դուրս գալու պատճառով առաջացած հեղեղումների հետեւանքով: Այս մասին հաղորդել են տեղի իշխանութիւնները: Ինտենսիվ անձրեւների պատճառով մէկ օրուայ ընթացքում ջրի մակարդակը Ուսումասինտայում, որը ամենաջրառատ գետերից մէկն է լատինամերիկեան այդ երկրում, երկու մետրով գերազանցել է կրիտիկական նշագիծը: Այդուամենայնիւ, տուժած շրջանների բնակիչների մեծ մասը հրաժարվում է լքել իր տները եւ տեղափոխուել ժամանակաւոր ապաստարաններ` երկյուղելով թալանչիներից:
  -   Միջազգային