ԱՄՆ-Ը 2009 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԸ ԾԱԽՍԻ 612<br /> ՄԼՐԴ ԴՈԼԱՐ<br />


ԱՄՆ-Ը 2009 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԸ ԾԱԽՍԻ 612
ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

  • 15-10-2008 17:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է 2009 թուականին ռազմական կարիքների համար 612 մլրդ դոլարի չափով ծախսերի մասին օրէնքը: Օրէնքը, մասնաւորապէս, արտօնում է Պետագոնին յատկացնել մօտ 165 մլն դոլար Ռուսաստանին օգնութիւն ցուցաբերելու համար նրա ստրատեգիական յարձակողական սպառազինութիւնների ապամոնտաժման, քիմիական զէնքի ոչնչացման, միջուկային զէնքի յուսալի պահպանման ու նրա անվտանգ փոխադրման ապահովման գործում: Նախատեսւում է նաեւ մօտ 70 մլրդ դոլար հատկացուի Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողութիւնների շարունակման համար:
  -   Միջազգային