ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ 23 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԱՒՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ 23 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 14-10-2008 18:37:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի հիւսիս-արեւելքում երեքշաբթի տեղի ունեցած աւտոաղէտի հետեւանքով զոհուել է 23 եւ վիրաւորուել 40 մարդ: Զոհվածների թւում են վեց երեխայ եւ հինգ կին, հաղորդում է IANS-ը: Ըստ տեղի ոստիկանութեան պետի, աւտոբուսը, որ տեղափոխում էր 67 մարդու, մեծ արագութեամբ հարուածել է աւտոմայրուղու ճամփեզրին կանգնած կարտոֆիլով բեռնուած բեռնատարին: Ոստիկանութեան ներկայացուցիչը նշել է, որ աւտոբուսը, որ նախատեսուած է 35 ուղեւորի համար, գրեթէ կրկնակի գերբեռնուած է եղել:
  -   Միջազգային