Չերնոբիլի վթարից յետոյ «Ֆուկուսիմա1» ամենալուրջ ատոմային վթարն է աշխարհում


Չերնոբիլի վթարից յետոյ «Ֆուկուսիմա1» ամենալուրջ ատոմային վթարն է աշխարհում

  • 31-03-2011 15:09:11   | Հայաստան  |  Միջազգային
Ճապոնիայի վարչապետ Նաոտոյ Կանը յայտարարել է, թէ վթարի ենթարկուած «Ֆուկուսիմա1» ատոմակայանը պէտք է փակուի: Ճապոնական աղբիւրների տեղեկացմամբ, նա նշել է, որ Չերնոբիլի վթարից յետոյ այս մէկը ամենալուրջ ատոմային վթարն է աշխարհում: Միեւնոյն ժամանակ նա յայտարարել է, որ տարհանման գօտին անյապաղ լայնացնելու մտադրութիւն դեռեւս չկայ: Մինչդեռ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալութեան տուեալներով, ճառագայթման աստիճանը զգալիօրէն բարձր է վթարուած ատոմակայանից 40 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնուող մի գիւղում: Հաղորդւում է նաեւ, որ ատոմակայանի մերձակայքի ծովի ջրում ռադիօակտիւ եօդի պարունակութիւնը գրեթէ 4.5 անգամ գերազանցում է նորման:
  -   Միջազգային