ՎՏՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ»-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ<br /> 30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ<br />


ՎՏՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ»-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ
30 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

  • 18-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի եւ ՎՏԲ-Հայաստան բանկի միջեւ ընկերութեան ներդրումային ծրագրի ֆինանսաւորման նպատակով ստորագրուել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին պայմանագիր: Վարկը տրամադրւում է 3 տարի մարման ժամկէտով` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով: Գումարը հիմնականում ուղղուելու է Երեւանում բաշխիչ ցանցերի վերակառուցմանն ու արդիականացմանը, 35 կվ (կիլովոլտ) եւ 110 կվ, համապատասխանաբար, 2 եւ 1 ենթակայանների կառուցմանը: Արդիականացման գործընթացը նախատեսւում է ամբողջութեամբ աւարտել 2 տարում: Այս մասին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխաւոր տնօրէն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի հետ սեպտեմբերի 18-ի համատեղ ասուլիսում յայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութեան գլխաւոր տնօրէն Եվգենի Գլադունչիկը: Նա նշեց նաեւ, որ միջազգային շուկայում ստեղծուած ներկայիս իրավիճակում բանկի կողմից նման պայմաններով վարկի տրամադրումը գրեթէ հաւասարազոր է սխրանքի: Ի պատասխան Վ.Օվսյաննիկովը նկատեց, որ միջազգային ֆինանսական շուկայում լիկվիդայնության հետ կապուած բաւականին լարուած ընդհանուր իրավիճակը, բնականաբար, անդրադառնում է նաեւ Հայաստանի վրայ, եւ ակնյայտ է, որ յետագայում վարկաւորման տոկոսադրույքները կաճեն: Միեւնոյն ժամանակ նա վստահեցրեց, որ բանկը յետագայում եւս պատրաստակամ է ֆինանսավորել նման ծրագրեր: Ըստ Վ.Օվսյաննիկովի, ներկայումս բանկը միաժամանակ շարունակում է իրականացնել նաեւ Թեղուտի լեռնապղնձային կոմբինատի կառուցմանն ուղղուած 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը:
  -   Տնտեսութիւն