ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱՅ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԱՐԵՎԱՅԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱՅ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԱՐԵՎԱՅԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 18-09-2008 16:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ից իրականացyող «Վերականգնուող էներգիայի աղբիւրներ` արեւային ջերմային էներգետիկայի զարգացումը եւ կիրառությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում արեւային էներգետիկ տեղակայանքներ են տեղադրուել Երեւանի Նարկոլօգիական հիւանդանոցում եւ Միջազգային վերականգնողական կենտրոնում: Ծրագիրը իրականացրել է Յունաստանի Վերականգնուող էներգիայի աղբիւրների կենտրոնը (CRES)` Հայաստանի Էներգետիկայի գիտահետազօտական ինստիտուտի հետ համատեղ: Այն ֆինանսավորել է Յունաստանի միջազգային համագործակցութեան զարգացման դեպարտամենտը (Hellenic Aid): Ինչպէս սեպտեմբերի 18-ին` ծրագրի արդիւնքների ներկայացման ժամանակ, նշեց ինստիտուտի գլխաւոր տնօրէն Լեւոն Եղիազարյանը, այս ոլորտի զարգացման համար Հայաստանում առկայ են եւ գիտական ռեսուրսներ, եւ արեւափայլի մեծ տեւողություն: Ըստ նրա, տարէցտարի թանկանում է ածխաջրածնային վառելիքը, ուստի այլընտրանքային էներգետիկայի զարգացումը աւելի ձեռնտու է: Լ.Եղիազարյանի խօսքերով, նման կայանքների գործարկման համար ներդրումների վերադարձի ժամկէտը 7-10 տարի է: Իսկ արեւային ջերմային համակարգերի տեխնոլոգիայի յուսալիութիւնը եւ բաղադրամասերի երկարակեցությունը հաստատուել են տարիների ընթացքում: Նշուեց նաեւ, որ իրականացնելով արեւային էներգետիկայի կայանքների տեղադրման երկու պիլոտային նախագծեր, Յունաստանի միջազգային համագործակցութեան զարգացման դեպարտամենտը նպատակ ունի Հայաստանում զարգացնել նոր` արեւային էներգիայի, շուկայի ձեւաւորումը եւ ամրապնդել համագործակցութիւնը վերականգնուող էներգիայի աղբիւրների եւ էներգախնայողության ոլորտում:
  -   Տնտեսութիւն