ԵԱՀԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է<br /> ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ<br />


ԵԱՀԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ

  • 16-09-2008 20:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին Երեւանի Պետական համալսարանի Իրաւագիտութեան ֆակուլտետում ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ «Շրջակայ միջավայր եւ անվտանգութիւն» նախաձեռնութեան շրջանակներում բացուել է էկոլոգիական իրաւունքի գիտաուսումնական կենտրոն: Ըստ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնեանի, Կենտրոնը կհանդիսանայ կրթական եւ ռեսուրսային կայան` բնապահպանական օրենսդրութիւնը մշակելու եւ կիրառելու համար եւ կգործի իբրեւ խորհրդակցական խորհուրդ Ազգային Ժողովի, համապատասխան պետական մարմինների, մարզային իշխանութիւնների, հասարակական կազմակերպութիւնների համար: ԵԱՀԿ գրասենեակը աջակցել է 1998թ. Օրհուսի կոնվենցիայի Հայաստանում կիրառման գործում` տեղեկատուութեան մատչելիություն, հանրային մասնակցութիւն եւ արդարադատութեան մատչելիություն բնապահպանական խնդիրների վերաբերեալ: Ըստ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի մամլոյ հաղորդագրութեան, նոր գիտաուսումնական կենտրոնը կհամագործակցի Օրհուս կենտրոնների հետ` բնապահպանական խնդիրների կարգաւորման ուղղութեամբ մարզային եւ պետական մակարդակով: Նշւում է, որ 2002թ.-ից ԵԱՀԿ աջակցութեամբ Հայաստանում բացուել է ինը Օրհուս կենտրոն:
  -   Հասարակութիւն