«Արեւածաղիկը» յայտարարել է պատանի լրագրողների մրցոյթ
31-03-2011 12:54:24 | Հայաստան | Հայտարարություններ
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը յայտարարում է մրցոյթ:
Դրան կարող էն մասնակցել մինչեւ 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում էն գրել, հետաքրքրւում էն լրագրութեամբ եւ կը ցանկանային դառնալ «Արեւածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մէկը:
Պատանի լրագրողների խումբն ընտրուելու է մրցոյթով, որը կ'անցկացուի երկու փուլով: Մրցոյթի առաջին փուլին մասնակցելու համար պէտք է ներկայացնել հետեւեալ թեմաներից որեւէ մէկով գրուած ստեղծագործութիւն.
1. Ու երկնքում կը շողայ արեւը
2. Նամակ անծանօթ բարեկամիս
3. Ամենահայը
Աշխատանքները խմբագրութիւն պէտք է ներկայացուէն մինչեւ 2011 թ. մայիսի 2-ը:
Մրցոյթի երկրորդ փուլը կ'անցկացուի ամսաթերթի խմբագրութիւնում` տեղում յանձնարարուած թեմաներով:
Ընտրուած խմբի համար «Արեւածաղկի» խմբագրութիւնը կը կազմակերպի լրագրութեան անվճար դասընթացնէր: Դրանք յաջողութեամբ աւարտելու դէպքում մասնակիցները կը ստանան աւարտական վկայական եւ կընդգրկուէն ամսաթերթի ստեղծագործական կազմում:
Պատանիները կը մասնակցեն նաեւ լուսանկարչութեան, ռեժիսորական եւ օպերատորական վարպետութեան դասընթացներին, որոնք կը կազմակերպուէն զուգահեռ:
Հասցէն` Կորիւնի 19այ, 2-րդ յարկ,
«Յոյսի կամուրջ» ՀԿ, հեռ.` 56-01-43,
էլ.փոստ` sunflower@inclusion.am