Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շրջանակներում վերապատրաստուել էն 45 հազար ֆերմերներ


Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շրջանակներում վերապատրաստուել էն 45 հազար ֆերմերներ

  • 31-03-2011 12:42:04   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 30-ին Կ'ոտայքի մարզի Ալափարս համայնքում կայացաւ Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի Ջրից դէպի շուկայ բաղադրիչի շրջանակներում իրականացուող ֆերմերների վերապատրաստման վերջին դասընթացը: Աւարտական վկայականներ յանձնուեցին 20 ֆերմերների, որոնց վերջին դասընթացը բարձրարժէք գիւղատնտեսութեան վարման թեմայով էր: Ալափարսում ընդհանուր առմամբ վերապատրաստուած ֆերմերների թիւը հասաւ 149-ի` Ջրի ներտնտեսային կառավարման գծով, որոնցից 65-ը նաեւ վերապատրաստուեց Բարձրարժէք գիւղատնտեսութեան վարման մեթոդների ուղղութեամբ: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Վարդան Կարապետեանը, Կ'ոտայքի մարզետ Կովալենկոյ Շահգալդեանը, Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը, ՀՄՀ-Հայաստանի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը եւ Ջրից դէպի շուկայ բաղադրիչն իրականացնող թիմը: Այսպիսով, ՀՄՀ-Հայաստանը հասաւ միջպետական համաձայնագրով նախատեսուած թիրախներին` վերապատրաստելով 45 հազար Ջրի ներտնտեսային կառավարման գծով, որոնցից 36 հազարը նաեւ` Բարձրարժէք գիւղատնտեսութեան վարման գծով: Անցած 4 տարում ՀՄՀ-Հայաստանը ուսուցանեց ֆերմերներին երկու հիմնական ուղղութիւններով` - Ջրի ներտնտեսային կառավարում - սովորեցնում է ֆերմերներին կազմակերպել իրենց դաշտի, այգու եւ տնամերձ հողակտորի ոռոգումը` կիրառելով ոռոգման նոր տեխնոլոգիաներ եւ հմտութիւններ, որոնք բարձրացնում էն ոռոգման արդիւնաւէտութիւնը, աւելացնում էն ջրի եւ աշխատուժի խնայողութիւնը եւ բարքատուութիւնը: - Բարձրարժէք գիւղատնտեսութիւն - խրախուսում է ֆերմերներին անցնել ցածրարժէքից դէպի բարձրարժէք գիւղատնտեսութեան մեթոդներ, սովորեցնում մշակութեան արդիւնաւէտութեան բարձրացման, ցանքի ինտեսիւութեան, մշակութեան ճիշտ եղանակների եւ պաշտպանութեան ձեւերը: ՀՄՀ-Հայաստանի կողմից իրականացուած վերապատրաստման դասընթացների յաջողութիւնները տեսանելի էն ծրագրի շրջանակներում հիմնադրուած 230 ցուցադրական տեղամասերում: Ջրից դէպի շուկայ բաղադրիչի շրջանակներում ֆերմերներին հնարաւորութուն է տրւում այցելել իրենց բնակութեան վայրին մօտ գտնուող ցուցադրական տեղամասերը եւ մօտիկից ծանօթանալ ոռոգման եւ գիւղատտեսութեան վարման նորագոյն մեթոդներին: ՀՄՀ-Հայաստան ծրագրի աւարտին` 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարութեան կողմից ֆինանսաւորուող Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գիւղատնտեսութեան եւ ոռոգման համակարգերում կը կազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գիւղական աղքատութեան կրճատումը` Հայաստանի համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման, ինչպէս նաեւ ֆերմերներին, վերամշակողներին եւ ոռոգման համակարգի կառավարման կառոյցներին ֆինանսական աջակցութիւն ու խորհրդատուութիւն տրամադրելու միջոցով: Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ - Հայաստան
  -   Տնտեսութիւն