ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹԵԱՄԲ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է «ՕԴ-ՕԴ» ԴԱՍԻ ՀՐԹԻՌ
13-09-2008 17:25:00 | | Միջազգային
ԴԵԼԻ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանում հաջողութեամբ
իրականացուել են «օդ-օդ» դասի սեփական մշակման «Աստրա» հրթիռի
փորձարկումները: Այս մասին հաղորդել է երկրի պաշտպանութեան
նախարարութիւնը:
«Աստրան» նախատեսուած է գերձայնային արագութեամբ թռչող օդային
թիրախների ոչնչացման համար: Դրա նախատիպը առաջին անգամ փորձարկվել
էր 2003 թուականի մայիսին: