Մարտի 30-ի եւ 31-ի արտակարգ դէպքերի ամփոփագիր <br /> <br />


Մարտի 30-ի եւ 31-ի արտակարգ դէպքերի ամփոփագիր

  • 31-03-2011 12:27:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հրդեհներ *** Մարտի 30-ին` ժամը 13.52-ին, որ հրդեհ է բռնկուել Արագածոտնի մարզի Օհանաւան գիւղի «Դէմե՛ր» հանդամասում: Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, մարզային փրկարարական վարչութեան ջոկատի անդամներ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 16.50-ին, մարուել`17.55-ին: Այրուել է 20 բնակչի համատեղ սեփականութիւն հանդիսացող խնձորի այգում` 30 հա եւ յարակից տարածքում` 20 հա չոր խոտածածկոյթ: *** Մարտի 30-ին՝ ժամը 14.35-ին, հրդեհ է բռնկուել Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի յարակից տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 14.52-ին, մարուել`15.15-ին: Այրուել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք: *** Մարտի 30-ին` ժամը 17.01-ին հրդեհ է բռնկուել Արարատի մարզի Ջրահովիտ գիւղում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 17.40-ին, մարուել` 18.05-ին: Այրուել է Մ.Մստոյեանին պատկանող անասնագոմի բետոնէ տանիքին պահեստաւորուած 150 հակ անասնակեր եւ Ռ.Աւետիսեանին պատկանող անասնագոմի տանիքը` 3 քմ մակերեսով՝ պահեստաւորուած 15 հակ անասնակերով: *** Մարտի 30-ին՝ ժամը 21.19-ին, հրդեհ է բռնկուել Երեւանի Քանաքեռ Հէկ-ի յարակից կիրճում: Դէպքի վայր են մեկնել երկու մարտական հաշուարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Հրդեհը մեկուսացուել է ժ.21.30-ին, մարուել` 22.12-ին: Ամբողջութեամբ այրուել է ինքնաշէն փայտեայ տնակ` 10 քմ մակերեսով: *** Մարտի 30-ին, ժամը 20.49-ին, հրդեհ է բռնկուել Արարատի մարզի Արարատ քաղաքի «՛զօ՛դ» ՛ բանաւանի տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 21.10-ին, մարուել` 21.30-ին: Այրուել է 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ թիւ 3 մէկ յարկանի հանրակացարանի փայտեայ երեսպատումը` 10 քմ մակերեսով: *** Մարտի 31-ին` ժամը 05.47-ին, հրդեհ է բռնկուել Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան տարածքում: Դէպքի վայր են մեկնել չորս մարտական հաշուարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը եւ փրկարարական ուժերի վարչութեան հրդեհաշիջման շտաբը: Հրդեհը մեկուսացուել է ժամը 06.14-ին, մարուել` 06.28-ին: Ամբողջութեամբ այրուել է տնօրէնի աշխատասենեակը` իր գոյքով: Հրդեհի հետեւանքով կամերային երաժշտութեան տան պահակ,1963թ.-ին ծնուած Տարօն Թորոսեանը, ծխահարուել է: Մինչ շտապօգնութեան աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ–փրկարարների կողմից Տ.Թորոսեանին ցուցաբերուել է առաջին բուժօգնութիւն, այնուհետեւ նա շտապօգնութեան աւտոմեքենայով տեղափոխուել է Երեւան քաղաքի «Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն: Տ.Թորոսեանի առողջական վիճակը գնահատւում է միջին ծանրութեան, կեանքին վտանգ չի սպառնում: Տարէց կնոջը ցուցաբերուել է առաջին բուժօգնութիւն Մարտի 30-ին` ժամը 18.43-ին, Երեւանի Ն.Տիգրանեան փողոցի 14-րդ շէնքի թիւ 72 բնակարանում տարէց կինը լողանալու ժամանակ սայթաքել, ընկել է լողախցիկի մէջ եւ յայտնուել է անօգնական վիճակում։ Դէպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Փրկարարների կողմից լողախցիկից դուրս է բերուել 1928թ.-ին ծնուած Վարդենիկ Մարտիրոսեանը: Մինչ շտապօգնութեան աշխատակիցների ժամանումը պարամեդիկ–փրկարարների կողմից նրան ցուցաբերուել է առաջին բուժօգնութիւն` հոսպիտալացման կարիք չի զգացուել: Յայտնաբերուել է Վիկտոր Մկրտումեանի դին Մարտի 30-ին`ժամը 18.46-ին, Գորիս քաղաքի Նոր Վանքի փողոցի 1-ին շէնքի թիւ 1 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախօսազանգերին չի պատասխանել։ Առաջացել է կասկած վերջինիս մահուան մասին։ Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Ոստիկանութեան աշխատակիցների ներկայութեամբ հրշէջ-փրկարարների ուժերով բացուել է բնակարանի դուռը։ Տան մէջ յայտնաբերուել է 1936թ.-ին ծնուած Վիկտոր Մկրտումեանի դին:
  -   Մամլո հաղորդագրություն