ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԴԻՄԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԻՆ
12-09-2008 19:45:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
աշխատակազմի Քրեադատավարական եւ զինծառայողների իրաւունքների
վերականգնման խմբի աշխատակիցները բանաւոր դիմում-բողոքների հիման
վրայ սեպտեմբերի 10-ին Երեւանի Հիւսիսային պողոտայ կատարած
այցելութեան ժամանակ արձանագրել են, որ Թումանյան փողոցից մինչեւ
Պուշկին փողոց ընկած հատուած քաղաքացիների մուտք գործելը արգելուած
էր ոստիկանութեան աշխատակիցների կողմից:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքներների պաշտպանի
մասին» ՀՀ օրէնքի դրոյթներով Արմէն Յարութիւնեյանը նամակով դիմել
է ՀՀ Ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանին` խնդրել պարզաբանումներ
տալ նշուած փաստի իրաւական հիմնաւորուածութեան վերաբերեալ: