ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՈՒԻ ՎԻԼԵԱՄ ՍԱՐՈԵԱՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՈՒԻ ՎԻԼԵԱՄ ՍԱՐՈԵԱՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ

  • 09-09-2008 19:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովեան փողոցի խաչմերուկում հոկտեմբերին կկանգնեցուի ամերիկացի աշխարահռչակ գրող Վիլեամ Սարոեանի յուշարձանը, որի հեղինակն է ճարտարապետ Դավիթ Երեւանցին: Յուշարձանի բացումը Երեւանում տեղի կունենայ Վիլեամ Սարոեանի 100-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումների շրջանակներում: Այս մասին սեպտեմբերի 9-ին «Նովոստի Արմէնիա» ակումբում լրագրողներին յայտնեց ՀՀ մշակոյթի նախարութեան, Մշակոյթային քաղքականության վարչութեան պետ Կարօ Վարդանեանը: Նրա խօսքերով, մեծ գրողի յոբելեանական միջոցառումները Հայաստանում սկսուել են դեռեւս 2008 թ. սկզբից: Ըստ նրա, դրանք նպատակ ունեն երիտասարդ սերնդին ներկայացնել Սարոեանի հարուստ գրական ժառանգութիւնը, քանզի նա «մեր ժողովրդի ազգային արժէքն է, ինչպէս նաեւ համաշխարհային գրականութեան ժառանգութեան մի մասը»: Վարչութեան պետն անդրադարձաւ նաեւ առաջիկայ միջոցառումներին, մասնաւորապէս նշելով Երեւանում կայանալիք Հայֆեստ միջազգային փառատոնի շրջանակներում անցկացուելիք Սարոյանին նուիրուած յատուկ ծրագիրը. փառատոնի մասնակից թատերախմբերը կներկայացնեն Սարոեանի ստեղծագործությունների հիման վրայ պատարաստված գործեր: Բացի այդ, տարուայ ընթացքում կկազմակերպուեն տարբեր ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ: Մեծ գրողի 100-ամեայ յոբելեանին նուիրուած հայաստանեան հանդիսութիւնները կեզրափակվեն հոկտեմբերի 10-ին Գաբրիէլ Սունդուկեանի անուան պետական ակադեմիական թատրոնում կայանլիք միջոցառումով: Կարօ Վարդանեանը տեղեկացրեց նաեւ, որ Վիլեամ Սարոյանին նուիրուած յոբելեանական հանդիսութիւններ են անցկացւում գրողի հայրենիքում` Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում:
  -   Մշակոյթ