ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ՄԻՆՉԵՒ 2009 Թ. ՓԵՏՐՎԱՐ ԻՐԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ 8<br /> ՀԱԶԱՐ ԶԻՆՎՈՐ<br />


ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ՄԻՆՉԵՒ 2009 Թ. ՓԵՏՐՎԱՐ ԻՐԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ 8
ՀԱԶԱՐ ԶԻՆՎՈՐ

  • 09-09-2008 18:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մտադիր է յայտարարել Իրաքից զօրքերի մի մասը դուրս բերելու եւ Աֆղանստան լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկելու ծրագրերի մասին: Իրաքից մինչեւ յաջորդ տարուայ փետրվար ծրագրւում է հանել մօտ 8 հազար զինծառայողներ, հաղորդում է BBC-ն: Սեպտեմբերի 9-ին նախատեսուած ելոյթում Բուշը կյայտարարի, որ Իրաքում անվտանգութեան առումով բարելաւուած իրադրութիւնը թոյլ կտայ առաջիկայ ամիսների ընթացքում մեծացնել զինվորականների թիւը Աֆղանստանում: Ներկայումս Իրաքում գտնւում է ԱՄՆ-ի 146 զինծառայող, իսկ Աֆղանստանում` 33 հազար:
  -   Միջազգային