ԿԱՀԻՐԷՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 48 ՄԱՐԴՈՒ<br />


ԿԱՀԻՐԷՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 48 ՄԱՐԴՈՒ

  • 08-09-2008 19:15:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կահիրէում սողանքի զոհերի թիւը հասել է 48 մարդու, եւս մօտ 60-ը վիրաւորուել է, հաղորդում է Եգիպտոսի ներքին գործերի նախարարութիւնը: Պաշտօնական տուեալների համաձայն, 100 մարդուց աւելի համարւում են անհետ կորած: Սակայն այս տուեալները կասկածի տակ են առնում Մանշիյաթ-Նասեր աւանի բնակիչները, որտեղ ապառաժի փլատակներում, որ շաբաթ առաւօտեան գահավիժել են Մուքաթթամ սարից, թաղվել են 35-ից աւելի հյուղեր: Փլատակներում կարող է լինել մօտ 300 մարդ:
  -   Միջազգային