ԻՒԼԵԱ ՏԻՄՈՇԵՆԿՈ. ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ<br /> ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ԻՒԼԵԱ ՏԻՄՈՇԵՆԿՈ. ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 08-09-2008 16:34:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի վարչապետ Իւլեա Տիմոշենկոն բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վտանգի է ենթարկում երկկողմ յարաբերութիւնները Ռուսաստանի հետ` միեւնոյն ժամանակ նրան պատասխանատու համարելով Ռադայում կոալիցիայի փլուզման համար: Բրիտանական «Ֆայնենշլ թայմսի» հարցազրոյցում Տիմոշենկոն նշել է, որ իրեն անուանելով կրեմլյան գաղտնի գործակալ կոալիցիայի փլուզման ժամանակ` Վիկտոր Յուշչենկոն վտանգի է ենթարկել ինչպէս երկկողմ յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, այնպէս էլ Ուկրաինայի արեւմտյան ինտեգրացումը: Ուկրաինայի վարչապետը հերքել է նախագահի այն մեղադրանքները, թէ անցած ամիս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտութեան ժամանակ ինքը փաստացի եղել է Կրեմլի կողմում եւ թոյլ գտնուել Վրաստանին սատարելու հարցում:
  -   Միջազգային