ԿԱՀԻՐԷՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 38 ՄԱՐԴՈՒ<br />


ԿԱՀԻՐԷՈՒՄ ՍՈՂԱՆՔԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 38 ՄԱՐԴՈՒ

  • 08-09-2008 15:44:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կահիրէի արուարձանում, վերջին տուեալներով, սողանքի զոհ է դարձել 38 մարդ, մօտ 60-ը` վիրաւորուել: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի առողջապահութեան նախարարութիւնը: Շաբաթ առաւօտեան Մուկավատտամ սարից եգիպտական մայրաքաղաքի սահմանները գահավիժած ապառաժի բեկորների տակ են թաղվել Մանշիյաթ-Նասեր աւանի 35-ից աւելի հյուղակներ: Փրկարարական աշխատանքները շարունակւում են, որոնցում ընդգրկուած են բանակային ստորաբաժանումներ:
  -   Միջազգային