ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է<br /> ՍՊԱՌՆԱԼ ՍԵՒԱՆԻ ՈՂՋ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻՆ<br />


ՍԵՒԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է
ՍՊԱՌՆԱԼ ՍԵՒԱՆԻ ՈՂՋ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻՆ

  • 03-09-2008 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեւանայ լճից ջրի բացթողումների աւելացումը եւ հետեւաբար լճի մակարդակի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից: Նման կարծիք սեպտեմբերի 3-ի ասուլիսում յայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանութեան ինստիտուտի գիտական քարտուղար Էլվինա Ղուկասեանը: Ըստ նրա, Սեւանայ լճից ջրի բացթողումների ծաւալը 360 մլն խմ սահմանելու մասին ՀՀ ազգային ժողովի որոշումը ընդունուել է առանց հնարաւոր էկոլոգիական վնասների գնահատման եւ շահագրգիռ կողմերի իրազեկման ու ներգրաւման: Է.Ղուկասեանը նշեց, որ ցանկացած նկատառումներով լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը կարող է սպառնալ Սեւանի ողջ էկոհամակարգին: Նա յիշեցրեց, որ Սեւանայ լիճը Հայաստանի եւ տարածաշրջանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է եւ դրա օգտագործումը պէտք է բացառապէս բխի նրա` որպէս խմելու ջրի աղբիւրի, պահպանման նպատակից, հաշուի առնելով խմելու ջրի սղութիւնը ողջ աշխարհում: Դատապարտելով ՀՀ իշխանութիւնների կողմից վարւող շրջակայ միջավայրին առնչուող քաղաքականութիւնը նա գտնում է, որ վերջիններս չեն կատարում ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած իրենց պարտաւորութիւնը` ապահովելու շրջակայ միջավայրի պահպանութիւնն ու վերականգնումը եւ բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Նշուեց, որ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերհություններ պահանջում են համապատասխան օրէնքում վերականգնել 170 մլն խմ ջրառի առաւելագոյն շեմը, բացայայտել, թէ ինչ պատճառներով է առաջացել ջրի սակաւութեան խնդիր Արարատեան դաշտում, անյապաղ միջոցառումներ ձեռնարկել Սեւանայ լճի ափերը իրավախախտումներով կառուցոուած շինություններից ազատելու եւ ջրի մակարդակի բարձրացման նախապատրաստելու ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն