ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ<br />


ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ

  • 03-09-2008 15:52:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄԱԽԱՉԿԱԼԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դաղստանում յայտնի լրագրող, «Խաղաղութիւն ձեր տանը» իսլամական հեռուստածրագրի հաղորդավար Թելման (Աբդուլլա) Ալիշաեւը, երեքշաբթի երեկոյեան յարձակման ենթարկուել անյայտ անձանց կողմից, ստացած հրազէնային վնասվածքներից վախճանուել է հիւանդանոցում: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, երեքշաբթի երեկոյեան Մախաչկալայի Սեպարատորնի աւանում անյայտ անձինք «Մակարով» տիպի ատրճանակից կրակել են լրագրողի վրայ սեփական մեքենայի մէջ: Դէպքի կապակցութեամբ իրականացւում է հետաքննութիւն:
  -   Միջազգային