2000 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ<br /> 19,6%-ՈՎ<br />


2000 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՈՒԱԶԵԼ ԵՆ
19,6%-ՈՎ

  • 28-08-2008 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետբիւջէ ստացուել են շուրջ 2,8 մլրդ դրամի (աւելի քան 9,1 մլն ԱՄՆ դոլար) պաշտօնական դրամաշնորհներ` 46,5%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 33%-ով` տարեկան ծրագիրը: Մասնաւորապէս, 150 մլն դրամը տրամադրվել է Ճապոնիայի կառավարութեան կողմից, շուրջ 118,8 մլն դրամ ստացուել է Հայաստանի Հանրապետութեան ու Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի միացեալ թագաւորութեան միջեւ ստորագրուած Հայաստանում աղքատութեան յաղթահարման նպատակով բիւջէին աջակցութեան մասին փոխըմբռնման յուշագրի շրջանակներում, աւելի քան 2,3 մլրդ դրամ տրամադրվել է Նիդերլանդների թագաւորութեան կառավարութեան կողմից, 175,4 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցները: ՀՀ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, պետբիւջէի այլ եկամուտները 2008թ.-ի առաջին եօթ ամիսներին կազմել են շուրջ 15,4 մլրդ դրամ` 99,8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 73,2%-ով` տարեկան ծրագիրը: Իննամսյա ծրագրի նման կատարողականը հիմնականում պայմանաւորուած է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների բարձր ցուցանիշով. նախատեսուած 191,7 մլն դրամի դիմաց ստացուել է շուրջ 3,2 մլրդ դրամ, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ստցված մուտքերով, որոնք նախատեսուած 70 մլն դրամի դիմաց կազմել են 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտները նուազել են 19,6%-ով կամ 3,7 մլրդ դրամով: Դա պայմանաւորուած է 2007թ.-ին «արմէնտել» ՓԲԸ-ի հետ կնքուած հաշտութեան համաձայնութեամբ վերջինիս կողմից վճարուած գումարով, որը կազմել էր 4,6 մլրդ դրամ եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդիւնքում պետական բիւջէ փոխանցված գումարով, որը կազմել էր 6,8 մլրդ դրամ: Առանց նշուած գումարների 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտներն աճել են 2 անգամ կամ 7,7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է պետական հիմնարկների արտաբիւջէտային մուտքերի, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների, օրէնքով եւ այլ իրաւական ակտերով սահմանուած պետական բիւջէ մուտքագրուող այլ եկամուտների, իրաւախախտումների համար կիրառուող պատժամիջոցներից ստացւող մուտքերի աճով:
  -   Տնտեսութիւն