ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՕՆԻՆ ՀԱՒԱԿՆՈՒՄ Է ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՕՆԻՆ ՀԱՒԱԿՆՈՒՄ Է ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ

  • 26-08-2008 14:42:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահի պաշտօնին հաւակնում են երեք թեկնածուներ ամենամեծ քաղաքական կուսակցութիւններից: Պակիստանի ժողովրդական կուսակցութիւնը բարձրագոյն պետական պաշտօնի համար առաջադրել է կուսակցութեան համանախագահ Ասիֆ Ալի Զարդարիի թեկնածութիւնը: Պակիստանի Նավազ Շարիֆի մուսուլմանական լիգան, որ նախօրէին դուրս է եկել կոալիցիայից, առաջադրել է նախկին դատաւոր Սաիդ-ուզ-Զաման Սիդդիկիի թեկնածութիւնը, իսկ Նախկին կառավարող Պակիստանի մուսուլմանական լիգան ընտրութիւնների է ուղարկում իր գլխաւոր քարտուղար Մուշահիդ Հուսեյնին: Ընտրութիւնները կանցկացուեն սեպտեմբերի 6-ին: Երկրի սահմանադրութեան համաձայն, նախագահի ընտրություններն իրականացւում են ազգային եւ նահանգային խորհրդարանների գաղտնի քուէարկութեամբ:
  -   Միջազգային