ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ<br />


ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

  • 22-08-2008 16:32:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առնուազն երեք մարդ զոհուել է, մօտ հարիւրը վիրաւորուել Չինաստանի հարաւ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: 5,9 մագնիտուդի ստորգետնեայ ցնցումներ են գրանցուել Յուննան նահանգում: Երկրաշարժը առանց լոյսի եւ կապի է թողել աղէտի առանձին շրջաններ: Հաղորդակցութիւնների բացակայութեան պատճառով իշխանութիւնները դժուարանում են գնահատական տալ տարերքի հետեւանքներին: Ըստ ստացւող տեղեկութիւնների, նոր ցնցումներից յետոյ մօտ 10 հազար մարդ մնացել է փողոցում գիշերելու` երկյուղելով շէնքերի փլուզումից:
  -   Միջազգային