ԲԱՑԱՅԱՅՏՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԷՄ<br /> ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ<br />


ԲԱՑԱՅԱՅՏՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԷՄ
ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ

  • 22-08-2008 16:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ստորաբաժանումը դաւադրութիւն է բացայայտել բրիտանական թագաւորական ընտանիքի դէմ, գրում է բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթը: Արմատական մուսուլմանների խմբավորումը ծրագրել էր Եղիսաբեթ II թագուհու, Էդինբուրգի հերցոգի, Ուելսի իշխան Չարլզի եւ Եորքի հերցոգի սպանութիւնը: Ինչպէս հաղորդւում է, սպանութիւնը պէտք է իրականացներ մահապարտը ահաբեկիչը: «Նրանց տրամադրության տակ եղել են պայթուցիկ սարքերի արտադրութեան բաղադրիչներ, թունանյութեր, ինչպէս նաեւ տեղեկութիւններ լոնդոնյան տեսարժան վայրերի եւ թագաւորական նստավայրերի մասին: Բջջի անդամների մօտ, որոնք ձերբակալուած են, յայտնաբերուել են թագաւորական ընտանիքի պաշտօնական նստավայրերի, խորհրդարանի պալատների եւ Թաուերի մօտակայ կամրջի լուսանկարները, քարտեզներն ու աշխատանքի ժամանակացույցները»,- յայտնել է թերթի զրուցակից բրիտանական հակահետախուզութեան ներկայացուցիչը:
  -   Միջազգային