Գերիշխող դիրքի չարաշահման համար «ԼՏԹՖ»-ն տուգանուեց 100 մլն դրամով


Գերիշխող դիրքի չարաշահման համար «ԼՏԹՖ»-ն տուգանուեց 100 մլն դրամով

  • 30-03-2011 14:12:46   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մարտի 30-ի նիստում որոշուեց տուգանք կիրառել հաւի ձուի շուկայում գերիշխող դիրք ունեցող ,լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայիէ նկատմամբ: Այս ընկերութեան կողմից իր արտադրանքը շուկայ չհանելու հետեւանքով ստեղծուել է դեֆիցիտ. երեւոյթը գերիշխող դիրքի չարաշահում է: Տուգանքը կը կազմի մօտ 100 միլիոն դրամ: 2010-ի դեկտեմբերին հանրապետութեան առեւտրի կէտերում արձանագրուած ձուի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ բարձրացման առնչութեամբ Յանձնաժողովը լայնածաւալ ուսումնասիրութիւններ էր սկսել հաւի ձուի շուկայում: Ուսումնասիրութեան ընթացքում Յանձնաժողովը տեղեկատուութիւն է պահանջել ձուի շուկայում գործող առաւել մեծ իրացման ծաւալներ ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից, որոնք էն. ,արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկաէ, ,արաքս թռչնաբուծական ֆաբրիկաէ, ,երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաէ, ,աշտարակ ձուէ, ,լուսակերտի Յարութիւն թռչնաֆաբրիկա , եւ ,լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկաէ: Ամփոփելով կատարուած ուսումնասիրութիւնների եւ ստուգումների արդիւնքները` այս տարուայ մարտի 12-ին Յանձնաժողովը որոշում կայացրեց վարչական վարոյթ յարուցել ,լտթֆէ ընկերութեան նկատմամբ: Այս պահին ընթացքի մէջ է նաեւ ,արաքս թռչնաբուծական ֆաբրիկայիե նկատմամբ յարուցուած վարչական վարոյթը: Նշենք, որ վերջիններս Յանձնաժողովի կողմից ճանաչուել էն որպէս գերիշխող դիրք ունեցող: ,լտթֆէ ընկերութեան նկատմամբ յարուցուած վարչական վարոյթի հիմքերը Համաձայն վերոնշեալ 6 տնտեսվարողների կողմից յանձնաժողովին ներկայացրած տեղեկատուութեան, ձուի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ աւելացման օրերին ձու արտադրողների մօտ պահեստաւորուած է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ,լտթֆէ ընկերութեանը: Այսպէս, 2010-ի դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատուածում, երբ խանութներում ձու չկար, արտադրողների մօտ ձուի միջին օրական մնացորդը կազմել է 4 506 849 հատ, որի 83 %-ը, կամ 3 763 838 հատ ձուն բաժին է ընկել հէնց ,լտթֆէ ընկերութեանը: 6 թռչնաբուծական ֆաբրիկաների միջին օրական արտադրութեան ծաւալի 52%-ը եւս ապաս ովել է այս ընկերութեանը: Դեկտեմբերի վերջին շաբաթուայ ընթացքում, երբ խանութներում առկայ է եղել ձուի չբաւարարուած պահանջարկ, ,լտթֆե-ն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն չի իրացրել արտադրուած ձուի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը: Արձանագրուածը հաստատուել է նաեւ խոշոր սուպերմարկետների կողմից Յանձնաժողովին ներկայացրած գրաւոր տեղեկատուութեամբ: Յանձնաժողովի ուսումնասիրութեան արդիւնքում բացայայտուել էն նաեւ կեղծ փաստաթղթեր։ Ձուի շուկայում կատարուող ուսումնասիութեան ընթացքում Յանձնաժողովը արտադրողներից պահանջել է ելքի բեռնագրեր, հաշիւ ապրանքագրեր եւ այլ փաստաթղթեր: Սեփական սխալները թաքցնելու կամ թերեւս Յանձնաժողովին ապակողմնորոշելու միտումով որոշ տնտեսվարողներ ներկայացրել էն կեղծ փաստաթղթեր: Սակայն Յանձնաժողովի փորձագէտները բացայայտել էն, որ շատ հաշիւ ապրանքագրեր արժանահաւատ չէն, մասնաւորապէս դրանցից շատերը վկայում էն, որ այն խանութները, որոնց անունով դուրս էն գրուել այդ հաշիւ ապրանքագրերը կամ այդ գործարքներից ընդհանրապէս տեղեակ չէն, կամ աւէ լի սահմանափակ քանակով էն ձու ստացել: Կան նաեւ դէպքեր, երբ կեղծարարութեանը մասնակցել էն հէնց սուպերմարկետները, օրինակ, ,լտթֆէ իրացման փաստաթղթերից երեւում է, որ դեֆիցիտի օրերին ,նոր Զովքէ սուպերմարկետների ցանցին իրացրել է 220.000 հատ ձու, սակայն այս սուպերմարկետի գործունէութեան ուսումնասիրութիւնից պարզուել է, որ սուպերմարկետը իրականում շատ աւելի քիչ ձու է ստացել, քան դա արտացոլուել է հաշիւ ապրանքագրերում: Ստացւում է, որ ձու արտադրողները իրենց արտադրութեան մի զգալի քանակ իրացրել էն անօրինական, ստուերային ճանապարհով, որն էլ իրենց հնարաւորութս ուն է տուել ձուն շուկաներում իրացնել անհամեմատ աւելի բարձր գնով: Յանձնաժողովի ձեռքի տակ գտնուող կեղծ պայմանագրերը կփոխանցուէն Հարկային մարմիններին եւ ՀՀ Դատախազութիւն, որոնց լիազօրութեան շրջանակում էն նման գործերի հետաքննութիւնները: Յանձնաժողովի ուսումնասիրութիւնների համար առիթ էն հանդիսացել նաեւ ԶԼՄ հրապարակումները։ Մասնաւորապէս, խնդիրը լուսաբանուել է ՀՀ Կառավարութեան ,հրապարակումէ հաղորդաշարի ,ամանորեայ թանկարժէք ձուածեղի մանրամասներըէ տեսանիւթում, ,հայկական ժամանակէ, ,հրապարակէ, ,ազգէ, եւ այլ օրաթերթերի, ինչպէս նաեւ ,hetq.amէ ,news.amէ, ,aysor.amէ եւ այլ էլեկտրօնային պարբերականների հրապարակումներում: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, նիստում որոշում է կայացուել նաեւ գիւղացիական տնտեսութիւններից ստացուած դժգոհութիւնների հիման վրայ ազոտական պարարտանիւթերի շուկայում ուսումնասիրութիւններ սկսելու եւ այդ շուկայում աշխատող տնտեսվարող սուբյեկտներից տեղեկատուութիւն պահանջելու մասին:
  -   Տնտեսութիւն