ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՊԾ-Ի 20 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԱԶԱՏՈՒԵԼ ԵՆ<br /> ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՊԾ-Ի 20 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԱԶԱՏՈՒԵԼ ԵՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 01-08-2008 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին ամիսներին հարկային ծառայութեան 20-ից աւելի աշխատակիցներ իրենց պաշտօնական դիրքը չարաշահելու համար ազատուել են աշխատանքից, իսկ 4-ի նկատմամբ յարուցուել են քրէական գործեր: Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Հարկային պետական ծառայութեան (ՀՊԾ)-ի պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարեանը: Ըստ նրա, ներկայումս ՀՊԾ-ն ստուգումներ է անցկացնում «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոններում, ինչպէս նաեւ եւս 13 այլ սուպերմարկետներում: Ստուգումները հիմնականում վերաբերում են հսկիչ դրամարկղերի կիրառման ստուգմանը, փաստաթղթերի վարմանը: Նշուեց, որ ստուգումներ են անցկացւում նաեւ սննդամթերքի արտադրութեամբ զբաղուող ընկերութիւններում, ներկրւող շինանիւթի եւ ռադիոտեխնիկայի ոլորտներում: Ա.Չիլինգարեանը յայտնեց, որ վերջին օրերին ծառայութիւնը ստուգումներ իրականացնելուց յետոյ 10 սուպերմարկետներ փակել է, քանի որ դրանցում գրանցուել են, մասնաւորապէս հաշւիչ դրամարկղերի չկիրառման, փաստաթղթերում անճշտութեան փաստեր: Ըստ ՀՊԾ-ի պետի առաջին տեղակալի, առաջիկայում ծառայութիւնը ստուգումներ կիրականացնի նաեւ առեւտրի այլ օբյեկտներում:
  -   Տնտեսութիւն