Հայաստանի հաշմանդամ մարզիկները կը մասնակցեն Ձերժինսկում անցկացուելիք լողի մրցումներին


Հայաստանի հաշմանդամ մարզիկները կը մասնակցեն Ձերժինսկում անցկացուելիք լողի մրցումներին

  • 29-03-2011 20:34:16   | Հայաստան  |  Սպորտ
Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մարզիկներ Մարգարիտա Յովակիմեանը, Աւագ Տօնոյեանը եւ Արտակ Դաւթեանը կը մասնակցեն ապրիլի 4-10-ին Ռուսաստանի Դաշնութեան Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ լողի բաց առաջնութեանը։ Հայաստանեան պատուիրակութիւնը ՀՍՀԱՖ նախագահ Սամուէլ Ռոստոմեանի գլխաւորութեամբ Ձերժինսկ կը մեկնի ապրիլի 1-ին: Առաջնութեանը կը մասնակցեն նաեւ Ղազախստանի, Թաթարստանի, Բաշկիրիայի եւ Ռուսաստանի մի շարք մարզերի տասնեակ թիմերի 300-ից աւելի մարզիկներ: ՌԴ լողի բաց առաջնութեանը գրանցելով իրենց արդիւնքները հայ հաշմանդամ մարզիկները ձեռք կը բերեն յուլիսի 3-10-ին Բեռլինում կայանալիք 2011թ.-ի լողի Եւրոպայի առաջնութեան մասնակցութեան իրաւունք:
  -   Սպորտ