ՈՒԳՈ ՉԱՎԵՍ. ԱՄՆ-Ը ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԾՆԵԼ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՌԴ-Ի<br /> ՀԵՏ<br />


ՈՒԳՈ ՉԱՎԵՍ. ԱՄՆ-Ը ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԾՆԵԼ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՌԴ-Ի
ՀԵՏ

  • 29-07-2008 15:08:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը ձգտում է վերածնել «սառը պատերազմը» Ռուսաստանի հետ: Այս մասին Ֆիդել Կաստրոյին ուղղուած նամակում, որ հրապարակել է կուբայական «Գրանմա» թերթը, յայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: «Այն փաստը, որ Ռուսաստանը մեջքն ուղղել է, կատաղեցրել է ճուռակներին (ԱՄՆ), որոնք վերազգային ԶԼՄ-ների միջոցով փորձում են վախ սերմանել համաշխարհային հանրութեան ուղեղներում»,- գրում է Չավեսը: «Ջորջ Բուշը նախքան նախագահական պաշտօնում գտնուելու իր ժամկէտի աւարտը ձգտում է վերածնել «սառը պատերազմի» դարաշրջանը»,- իր նամակում նշում է Վենեսուելայի առաջնորդը:
  -   Միջազգային