ՍՊԱՆՈՒԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԷՆՔԻ ԳԾՈՎ «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳԼԽԱՒՈՐ
ՓՈՐՁԱԳԵՏԸ
29-07-2008 15:05:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ավիահարվածի հետեւանքով
Պակիստանում ոչնչացուել է քիմիական զէնքի գծով «Ալ-Քաիդայի»
փորձագէտ Միդհատ Մուրսի Սայիդ Ումարը, որ յայտնի է նաեւ Աբու Խաբաբ
Մասրի անունով: Նրա մահուան մասին յայտնել են «Թալիբան» շարժման
Հարաւային Վազիրիստանի ներկայացուցիչները:
Ինչպէս հաղորդում է BBC-ն, հրթիռները հարուածել են Ազամ Վարսակ
շրջանի գիւղական մզկիթի կողքին գտնուող տանը: Ըստ ականատեսների,
ոչնչացուած տունը պատկանել է տեղի մի բնակչի, եւ այնտեղ յաճախ են
իջեւանել գրոհայինները: Բացի քիմիկոս-փորձագետից, ավիահարվածի
հետեւանքով զոհուել է առնուազն հինգ մարդ:
Ամենայն հաւանականութեամբ, վերջին ժամանակները Սայիդ Ումարը
զբաղւում էր գրոհայինների պատրաստմամբ Աֆղանստանի տարածքում գտնուող
վարժական ճամբարներում: Նրա գլխի համար ԱՄՆ-ը նշանակել էր 5 մլն
դոլարի պարգեւ: Պաշտօնական մեկնաբանութիւններ Վաշինգտոնից առայժմ
չեն հնչել:
Նշւում է նաեւ, որ Պակիստանի իրավապահ մարմինները չեն
հաստատել Աբու Խաբաբ Մասրիի ոչնչացման մասին տեղեկատուութիւնը: