Բակոյ Սահակեանը ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատուիրակութեանը<br />


Բակոյ Սահակեանը ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատուիրակութեանը

  • 29-03-2011 18:19:13   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատուիրակութեանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամուէլ Նիկոյեանի գլխաւորութեամբ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն բարձրագոյն կրթութեան ոլորտում հայկական երկու պետութիւնների համագործակցութեանն առնչուող հարցեր: Բ.Սահակեանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպէս Արցախի բարձրագոյն կրթութեան զարգացմանն աջակցելու, այնպէս էլ հանրապետութիւնում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Նա կարեւորել է նաեւ հայաստանեան այդ առաջատար բուհի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ կապերի ամրապնդումը` այն համարելով երկկողմ փոխգործակցութեան զարգացման կարեւոր պայմաններից մէկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասեանը, կրթութեան եւ գիտութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը:
  -   Քաղաքական