ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՒԱՐՏՈՒԻ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ<br /> ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՒԱՐՏՈՒԻ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

  • 06-06-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարութեան քաղաքականութիւնը նպատակաուղղուելու է էներգետիկ անվտանգութեան մակարդակի բարձրացմանը, որը ենթադրում է էներգակիրների ներկրման ուղիների եւ էներգիայի արտադրութեան ձեւերի ընդլայնում: Ինչպէս յունիսի 6-ի ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը, կարեւոր խնդիր է համարւում մասնաւորապէս ՀԱԷԿ-ի հին բլոկի շահագործումից հանելը եւ նորի կառուցումը: Նախարարը յայտնեց, որ սեպտեմբերին կաւարտուի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան փորձագէտների կողմից ատոմային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը: Դրանից յետոյ կորոշուեն յաջորդ քայլերը: Ըստ Ա.Մովսիսեանի, ՀՀ կառավարութիւնը կունենայ իր սեփական մասնաբաժինը նոր ատոմային բլոկում, եւ դրա չափը կախուած կլինի այն բանից, թէ որքան ներդրում կկատարի: Նախարարը նշեց նաեւ, որ այս տարի ՀԱԷԿ-ի անվտանգութեան բարձրացման նպատակով ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան կողմից կտրամադրուի մօտ 13 մլն դոլար: Ա.Մովսէսեանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս հանրապետութիւնում գործում եի 60 փոքր ՀԷԿ-եր` տարեկան 250 մլն կվտ/ժամ արտադրութեամբ, եւս այդքանն էլ կառուցման համար ստացել են լիցենզիաներ: Նշուեց նաեւ, որ որոշ ընկերութիւններ մտադրութիւն ունեն 100 մգվտ հզորութեամբ հողմակայաններ կառուցել: Ինչ վերաբերում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, ապա այն նախատեսւում է շահագործման յանձնել 2014թ.-ին: Տարեկան մօտ 800 մլն կվտ/ժամ արտադրութիւն ապահովող այս ՀԷԿ-ի կառուցման համար կպահանջուի 240-250 մլն դոլար: Գումարը, որը կտրամադրի իրանական կողմը, յետագայում կփոխհատուցուի էլէներգիայով:
  -   Տնտեսութիւն