ՆԱՒԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ<br /> ԵՐԵՎԱՆԻՆ ԱՒԵԼԻ ՄՕՏ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՆԱՒԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ
ԵՐԵՎԱՆԻՆ ԱՒԵԼԻ ՄՕՏ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 06-06-2008 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ, ռուս եւ իրանցի մասնագէտներն արդէն աւարտել են Հայաստանի տարածքում նաւթավերամշակման գործարանի կառուցման հետ կապուած տեխնիկական ուսումնասիրությունները եւ առաջիկայ 2-3 ամսում այդ առիթով կոնկրետ յայտարարութիւն կարուի: Ինչպէս յունիսի 6-ի ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը, գործարանի շինարարութիւնը կպահանջի 2-3 մլրդ ԱՄՆ դոլար, որը կներդնեն երեք կողմերը: Ըստ նախարարի, գործարանը նպատակահարմար է կառուցել Երեւանին աւելի մօտ (նշենք, որ սկզբնական շրջանում այն նախատեսւում էր կառուցել Մեղրիում): Ա.Մովսիսեանը տեղեկացրեց նաեւ, որ հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը կկայանայ աշնանը` Թեհրանում:
  -   Տնտեսութիւն