Օքսֆամ -ը ապրիլի 7-ին կազմակերպում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին էն» միջոցառումը


Օքսֆամ -ը ապրիլի 7-ին կազմակերպում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին էն» միջոցառումը

  • 29-03-2011 16:48:14   | Հայաստան  |  Հայտարարություններ
Օքսֆամ /Մեծ Բրիտանիա/ Հայաստանեան գրասենեակը «Պօղոսեան պարտէզներ» ընկերութեան աջակցութեամբ ապրիլի 7-ին ժամը 14.00-16.30-ին Երեւանի «Միրահարների այգում» կազմակերպում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին էն» միջոցառումը` նուիրուած Մայրութեան եւ Գեղեցկութեան տօնին: Միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել կանանց ներգրաւուածութիւնը Օքսֆամ ՄԲ հայաստանեան գրասենեակի ծրագրերում, որոնք նպաստում էն գենդերային հաւասարութեանը եւ կանանց տնտեսական, սոցիալական, քաղաքացիական իրաւունքների խթանմանը, յատկապէս հեռաւոր գիւղական համայնքներում: Օքսֆամի հայաստանեան մասնաճիւղի ծրագրերում շեշտւում է գենդերային հաւասարութեան սկզբունքը: Միջոցառման ընթացքում հրաւիրուած շահառու կանայք կը պատմեն Օքսֆամ ՄԲ հայաստանեան գրասենեակի ծրագրերի ազդեցութեան եւ շահառու համայնքներում կանանց կեանքում բերած փոփոխութիւնների մասին: Միջոցառման ընթացքում կը ներկայացուի նաեւ Օքսֆամ ՄԲ հայաստանեան գրասենեակի շահառու համայնքների ներկայացուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս, գիւղական համայնքների բնակիչների ֆոտոաշխատանքների ցուցահանդէս, «Երեք սերնդի կանայք» խորագրով: Միջոցառումը կ'եզրափակուի Վայքից հրաւիրուած ազգային պարերի խմբի ելոյթով: Կազմակերպիչներն ակնկալում էն ՀՀ կառավարութեան, Երեւանի աղաքապետարանի եւ դոնոր կազմակերպութիւնների, դեսպանատների ներկայացուցիչների մասնակցութիւնը: * * * * * * * Օքսֆամ Մեծ Բրիտանիա կազմակերպութեան հայաստանեան գրասենեակը սկսած 1994 թուականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ համայնքների զարգացման տարաբնոյթ ծրագրեր շուրջ 165 հեռաւոր գիւղական համայնքներում` սերտ համագործակցելով տասնեակից աւելի տեղական հասարակական կազմակերպութիւնների, ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանութիւնների հետ: Կազմակերպութեան առաքելութիւնն է` աղքատութեան կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում:
  -   Հայտարարություններ