ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ<br /> ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 33,19%-ՈՎ<br />


ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ
ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 33,19%-ՈՎ

  • 05-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ին յունուար-ապրիլին գրանցուել են 1 հազ. 199 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 5 հազ. 24 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը 2008թ.-ի մայիսի 1-ի դրութեամբ կազմել է, համապատասխանաբար, 57 հազ. 452 եւ 55 հազ. 535: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի մայիսի 1-ի դրութեամբ գրանցուած են եղել 54 հազ. 730 իրաւաբանական անձինք եւ 41 հազ. 695 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է 5%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 33,19%-ով: 2008թ.-ի յունուար-ապրիլին լուծարուել են 290 իրաւաբանական անձինք եւ 533 անհատ ձեռնարկատէրեր: 2008թ.-ի յունուար-ապրիլին գրանցուած 1 հազ. 199 իրաւաբանական անձինք կատարել են 8 մլրդ 699,05 մլն դրամի (մօտ 28 մլն 216,2 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով հիմնուած 112 ձեռնարկութիւններում կատարուել են 7 մլրդ 48,04 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 62 ձեռնարկութիւններում` 6 մլրդ 942,91 մլն դրամի, իսկ 50 համատեղ ձեռնարկութիւններում` 105,13 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն