Բաքուն փորձում էր ստուգել միջազգային հանրութեան զգօնութիւնը


Բաքուն փորձում էր ստուգել միջազգային հանրութեան զգօնութիւնը

  • 29-03-2011 15:58:19   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դաւիթ Ջամալեանը գտնում է, որ Ստեփանակերտի օդանաւակայանի եւ քաղաքացիական ինքնաթիռների վերաբերեալ պաշտօնական սպառնալիքները Բաքուի քարոզչամեքենայի սխալն է: Այս մասին նա յայտարարել է մարտի 29-ի ասուլիսում։ դ.Ջամալեանի խօսքերով, Բաքուն փորձում էր նաեւ ստուգել միջազգային հանրութեան զգօնութիւնը, բայց հանդիպեց դատապարտող արձագանքների: արեւմուտքում, որը յայտնի է մարդասիրական դիրքորոշմամբ, իր յայտարարութեամբ Ադրբեջանը ստացաւ ահաբեկչական երկրի համբաւ։ Նման գնահատականներ է յայտնել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթիւ Բրայզան: ըստ Դ.Ջամալեանի, հայկական կողմը եւս պէտք է անվերապահօրէն եւ խստագոյնս արձագանքի նման քարոզչութեանը` պահանջելով, որ միջազգային կառոյցները դատապարտեն այս երեւոյթը: դ.Ջամալեանը նշեց, որ հայկական զինուած ուժերը վերահսկում էն Ադրբեջանի երկինքը, եւ նմանատիպ քայլերի պատասխանը կը լինի, թէեւ` այլ ձեւով: «Միջնորդ երկրներն էլ էն հասկանում, որ հայկական կողմը սա անպատասխան չի թողնի, եւ նրանք ադրբեջանցիներին յորդորում էն չգնալ այդ քայլի: Չեմ կարծում, թէ Ալիեւը այդքան արկածախնդիր է, որ կը գնայ նման քայլերի»,- ասել է ՊՆ Հանրային խորհրդի անդամը:
  -   Քաղաքական