ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 3-ին Երեւանում
անցկացուեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի (ՀԱՕԿ) գործկոմի
եւ «Պեկին 2008»-ի օլիմպիական խաղերին նախապատսրաստվող
հաւաքականների աշխատանքները համադասող շտաբի համատեղ նիստը: Այն
վարում էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նիստի սկզբում տեղի ունեցաւ 2008թ.-ի առաջին կիսամեակում
Եւրոպայի առաջնութիւններում մեդալակիր դարձած Հայաստանի
մարզիկների պարգեւատրության արարողութիւնը: Գ.Ծառուկյանը դրամական
մրցանակներ յանձնեց ծանրամարտի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի եւ
թաեքվոնդոյի 20 մարզիկների եւ մարզիչների:
Օլիմպիականների նախատապրաստման ընթացքի մասին զեկուցեցին
ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի մարզական պատուիրակութեան գլխաւոր
յանձնակատար Դերենիկ Գաբրիէլեանը եւ ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ
Ստեփանեանը: Նշուեց, որ աշխատանքներն ընթանում են նորմալ հունով,
լուծում են ստացել օլիմպիադային հայաստանեան մարզիկների
մասնակցութեանն առնչող հարցերը: